Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քաղաքապետարանը լծվել է բացօթյա առևտուր թույլ չտալու գոր­ծին. «ՀԺ»

10:10, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Քաղաքապետարանը լծվել է բացօթյա առևտուր թույլ չտալու գոր­ծին. «ՀԺ»

«Երևանի քաղաքապետարանը նորից լծվել է բացօթյա առևտուր թույլ չտալու գոր­ծին:

Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի գետնանցումի մոտ սովո­րաբար կանաչի, երբեմն նաև միրգ ու բանջարեղեն վաճառող ամու­սինները երեկ ահազանգում էին, որ Կենտրոն վարչական շրջանի ղե­կավարի աշխատակազմի մի քանի ներկայացուցիչներ մոտեցել են, արագ վերցրել իրենց ապրանքի մի մասը և գնացել:

Նրանց ձեռքից փրկել հաջողեցրած ապրանքը՝ տիկին Սոֆիկն ու նրա ամուսին Մնացականը շարու­նակում էին վաճառել:

«Պատահական գալիս են ու վերցնում, տանում են: Գոնե ասեն՝ մի կողմ դրեք կամ էնպիսի տեղ դրեք, չերևա, մի քիչ խղճով մոտե­նան մարդկանց: Ահավոր վայրագ ձևով հարձակվում են, ապրանքը վերցնում, տանում են: Չէ՞ որ դա քր­տինքով է ստեղծվել, օրվա հացն ենք տանում, տանը ծանր պրոբլեմներ կան, ծանր վիճակ է, հացի խնդիր է: Աշխատանք չկա: Եթե չենք գալիս, շատ ենք նեղվում տանը, օրը դժվար է մեզ համար: Ամուսինս երկու անգամ ինֆարկտ է տարել, հենց նոր ես վա­խեցա՝ իրեն նորից ինֆարկտը խփի: Բա դա խի՞ղճ է: Կերած- խմած, հագած-կապած մարդիկ էին: Ապրանքը տանում են, ասում են՝ եկեք հետևից, որ մեզ տուգանեն: Փող են աշխատում: Անուն-ազգանուն են վերցնում, անձնագիր են ու­զում»,- վրդովված ասում էր առև­տուր անող կինը:

Ընդ որում, նշում էր, որ սա առաջին դեպքը չէ, երբ «թաղապետա­րանի» աշխատակիցները տանում են իրենց ապրանքը: Ասում էին, որ պատահում է նաև լցնում են երթևեկող մեքենաների տակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

7009 | 2
Facebook