Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լիա» գեղեցկության սրահում սպանության գործի՝ 3 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է

20:15, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Լիա» գեղեցկության սրահում սպանության գործի՝ 3 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը:
     Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետևանքով երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գ. Ավետիսյանը և Մ. Մուշեղյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել: Մ. Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել էր նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։ Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի շարժառիթը, անմիջական մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները: Մինչ դատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Պ. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալներ Պ. Իսրայելյանի, Ա. Բանդուրյանի և Ա. Գասպարյանի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրանց վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։

5547 | 0
Facebook