Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ-ը գրավոր ընթացակարգ է սկսել քաղաքացիներին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների՝ ֆիզիկական ուժի կիրառման փաստով

20:05, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
ՄԻՊ-ը գրավոր ընթացակարգ է սկսել քաղաքացիներին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների՝ ֆիզիկական ուժի կիրառման փաստով

Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ինՊաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորքվարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին:
     Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն:
     Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
     Գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու Ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու և պարզաբանումներ ստանալու հարցերով:

4141 | 0
Facebook