Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հավատում եմ, որ տղաները կամք ցույց կտան». Գյուլբուդաղյանց

18:35, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Հավատում եմ, որ տղաները կամք ցույց կտան». Գյուլբուդաղյանց

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հանդիպելու է Բրատիսլավայի «Սլովան»-ի հետ։ Հանդիպմանն ընդառաջ՝ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին։

«Մեզ մեծ փորձություն է սպասվում: Հավատում եմ, որ տղաները կամք ցույց կտան։ Ամբողջ թիմով մարզումներն անցկացնում ենք ամսի 18-ից: 10 օրը քիչ է՝ լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, բայց մենք ջանք ու եռանդ չենք խնայի: Մրցակիցը կազմակերպած, լավ հարձակում ունեցող թիմ է»,- Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

5105 | 0
Facebook