Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չնայած ՄԻՊ բողոքների հիմնական մասը ոստիկանների դեմ է, սակայն դա չի նշանակում, որ ամենաշատը մարդու իրավունքները խախտողները ոստիկաններն են». Արման Թաթոյան

17:25, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Չնայած ՄԻՊ բողոքների հիմնական մասը ոստիկանների դեմ է, սակայն դա չի նշանակում, որ ամենաշատը մարդու իրավունքները խախտողները ոստիկաններն են». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ չնայած նրան, որ ՄԻՊ բողոքների հիմնական մասը ոստիկանների դեմ է, սակայն դա չի նշանակում, որ ամենաշատը մարդու իրավունքները խախտողները ոստիկաններն են:

Դիտարկմանը, թե Լևոն Երանոսյանը ակտիվ էր հուլիսյան և Բաղրամյանի դեպքերի ժամանակ, մինչդեռ որևէ պատասխանատվության չկրեց, Արման Թաթոյանը պատասխանել է, որ դրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է տա քննությունը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն կարծիքներին, թե ՄԻՊ-ը կախվածություն ունի իշխանավորություններից և իր ելույթները համաձայնեցնում է իշխանության հետ, Թաթոյանը պատասխանել է, որ նման բան չի կարող լինել, քանի որ ինքն անկախ է իր պարտականությունները կատարելիս. «Մի հատ հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ զեկույցը վերցրեք կարդացեք: Դրանք գնահատականներ են, որ ամենայն խստությամբ տրված են: Ոստիկանության վերաբերյալ հստակ նշված է, որ ունեցել են լրագրողներին պատժելու նպատակ: Լիարժեք ներկայացված է, որ ոստիկանության ծառայողները որոնք շփվում են քաղաքացիների հետ չեն տիրապետում իրենց լիազորությունների դրա համար չեն ապահվում անձի իրավունքները: Սրանք բոլորն իմ զեկույցում նշված են, դուք խոսում եք կախվածութա՞ն մասին»,- նշել է Թաթոյանը:

4101 | 0
Facebook