Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ տպավորությունը որտեղի՞ց է, թե Երևանում պաշտոնավարող դատավորներն ավելի անձեռնմխելի են». Արթուր Դավթյանը՝ լրագրողներին

17:00, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Էդ տպավորությունը որտեղի՞ց է, թե Երևանում պաշտոնավարող դատավորներն ավելի անձեռնմխելի են». Արթուր Դավթյանը՝ լրագրողներին

«Բնականաբար դժվար է բացառել, որ 337 դատախազներից որևէ մեկը երբևէ ներգրավված չի եղել կոռուպցիան գործընթացի մեջ, բայց եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, թույլ տվեք մի քիչ էլ օրենքը խախտեմ՝ այդ իրավիճակում լինելու ենք մի քանի անգամ խիստ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Խոսելով, վերջին շրջանում ձերբակալված դատավորների մասին, ասել է, որ նրանք հիմնականում մարզերում պաշտոնավարող դատավորներ էին: Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ Երևանում դատավորներն ավելի անձեռնմխելի են, Ա. Դավթյանն ասել է. «Էդ տպավորությունը որտեղի՞ց է: Ձերբակալված դատավորների մասին հետաքրքրվե՞լ եք՝ նրանք տերով էին, անտեր էին... Չկա այդպիսի բան, ժողովուրդ: Եթե այդ ապացույցներն ունենանք Երևանի դատավորների վրա, Երևանի դատախազության դատախազի վրա, նույն հաջողությամբ նույն ելքը կլինի նրանց նկատմամբ»:

Արդյոք «Սասնա ծռեր» խմբի նկատմամբ քաղաքակա՞ն հետապնդում է իրականացվում, հարցին էլ պատասխանել է. «Դա որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում: Զինված խմբի մեջ անձինք կան, որոնք երբևէ ձեզ հայտնի եղե՞լ են իրենց քաղաքական գործունեությամբ: Երբևէ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելը դեռևս չի նշանակում, որ այդ անձի կողմից հանցագործության դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը պայմանավորված է քաղաքական գործունեությամբ»:

4743 | 0
Facebook