Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

16:45, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Եվրոմիությունը վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

ԵՄ-ն պաշտոնապես վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որը լրանում է հուլիսի 31-ին. «РИА Новости»-ի հետ զրույցում հայտնել է գործակալության ԵՄ-ի աղբյուրը:
     «Որոշումը կայացվել է»,-ասել է պաշտոնյան, ով ցանկացել է անհայտ մնալ:
     Մոսկվայում ցավում են դրա համար և նշում, որ սահմանափակումները չեն կարող լուծել որևէ խնդիր, որը դնում է Եվրոպական Միությունն իր և Ռուսաստանի հարաբերությունների միջև:

«Մեկ անգամ չէ որ ԵՄ երկրների անկախ փորձագետները ցույց են տվել, որ պատժամիջոցներից առաջին հերթին տուժում է ԵՄ երկրների տնտեսությունը: Այն փաստը, որ ևս մեկ անգամ պատժամիջոցները երկարաձգվում են, չի կարող առաջացնել այլ զգացում, քան ափսոսանքն է: Կրկին ագրեսիվությունը ղեկավարում է ԵՄ-ը», - լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:

9467 | 0
Facebook