Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղում կբացվի «Հայրենի Եզերք. Սևան» ցուցահանդեսը

19:05, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղում կբացվի «Հայրենի Եզերք. Սևան» ցուցահանդեսը

Հունիսի 29-ին` Հայաստանի ազգային պատկերասրահի Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ-մասնաճյուղում կբացվի «Հայրենի Եզերք. Սևան» ցուցահանդեսը: Պատկերասրահի հավաքածուից կցուցադրվեն Փանոս Թերլեմեզյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ նշանավոր հեղինակների գեղանկարչական 14 գործեր:
     «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահն առաջիկայում կունենա 4 ցուցահանդես. հուլիսի 7-ին Դիլիջանում՝ «Դիմանկարը հայ կերպարվեստում», հուլիսի 20-ին Սևան քաղաքում՝ «Հայրենի եզերք. Սևան», հուլիսի 21-ին Ալավերդիում՝ «Հայրենի եզերք» և տեղի նկարիչների մասնակցությամբ, և հուլիսի 28-ին Իջևանում՝ «Դիմանկարը հայ կերպարվեստում»:

4550 | 0
Facebook