Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Աթեշյանը կարգալույծ է արվել

15:50, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Արամ Աթեշյանը կարգալույծ է արվել

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնապես զրկել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից․ այս մասին տեղեկացնում է «Ակօսը» շաբաթաթերթը։ Արամ Աթեշյանի պաշտոնանկության մասին որոշումը կայացվել է 22 կողմ, 2 դեմ ձայնով։
     Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
     Այս տարի Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ Սակայն փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
     Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:
     Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել, ինչից հետո արքեպիսկոպոս Բեկչյանը, վերադառնալով Ստամբուլ, ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականությունները:
     Արամ Աթեշյանը, սակայն, պարբերաբար ձգձգում էր իր հրաժարականը գրավոր ձևակերպելու ու պաշտոնականացնելու հարցում, ինչի պատճառով էլ Եկեղեցական խորհուրդը ստիպված է եղել քվեարկության միջոցով կարգալույծ անել նրան։

8456 | 4
Facebook