Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ջուլիա Ռոբերտսը շպարից հրաժարվելու կոչ է արել կանանց

00:25, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Ջուլիա Ռոբերտսը շպարից հրաժարվելու կոչ է արել կանանց

Իր 50-ամյակի նախօրեին դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը որոշել է կոչ հղել ժամանակակից բոլոր կանանց․ «Իմ երեխաներն ինձ դիմահարդարված են տեսնում միայն մի դեպքում` երբ ես նկարահանվում եմ ֆիլմում»,- պնդել է դերասանուհին` կոչ անելով հետևել իր օրինակին:

«Մենք` ժամանակակից կանայքս, քողարկում ենք մեր դեմքը շպարի մի հաստ շերտով, ենթարկում ենք մեզ ներարկումների, տանջում ենք քաղցով, որպեսզի «մոտենանք» մեր հորինած իդեալին։ Բայց սա այն չէ, ինչի մասին իրականում պետք է մտահոգվել: Ամենակարևորը, թե ինչպես ենք մեզ զգում «ներսում»: Ի վերջո, եթե ինքներս մեզ հետ ներդաշնակ չենք, ինչպես կարող ենք ակնկալել, որ մեզ որևէ մեկը սիրի: Հետևաբար, չնայած գիտեմ, որ ունեմ կնճիռներ, ես չեմ պատրաստվում թաքցնել դրանք, քանի որ դա է իմ իսկական դեմքը: Ես կցանկանայի, որպեսզի ամենքն ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին որ կամ, և խորհուրդ եմ տալիս բոլորին` հետևել իմ օրինակին ... »,- կոչ է արել Ջուլիա Ռոբերտսը:

26391 | 1
Facebook