Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք չէ ամեն օր 2-3 լիտր ջուր խմել». Արա Ասոյան

15:40, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Պետք չէ ամեն օր 2-3 լիտր ջուր խմել». Արա Ասոյան
     «Ըստ մեր մասնագետների` բավականին շոգ ամառ է սպասվում, բայց առայժմ վստահ կարող եմ հայտարարել, որ Հայաստանում այս կամ այն վարակիչ որևէ հիվանդության աճ չունենք»,- այսօր` լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
     Նա հորդորեց, որ հասարակությունն ավելի շատ ուշադրություն դարձնի սննդին:«Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ ձմռան և ամռան ջերմաստիճանի տատանումը մինչև 65 աստիճան է հասնում, ամռանը մինչև 40 աստիճան է գրացվում, ձմռանը` 25-ից ցածր է լինում, բայց մենք ևʹ ձմռանը, ևʹ ամռանը նույն ճաշատեսակներն ենք ուտում, այնինչ պետք է տարբերակել»,- նշում է մասնագետը:
     Նրա խոսքով` կա սննդատեսակ, որից պետք է կամ հրաժարվել կամ մինիմումի հասցնել. «Դա կաթնեղենն է, ինչպես նաև սունկը: Այն կարծիքը, որ պետք է ամեն օր 2-3 լիտր ջուր խմել, դա իրականությունից մեղմ ասած` հեռու է»,- կարծիք հայտնեց վարակաբանն ու հավելեց, որ այդքան ջուր պետք է խմի այն մարդն, ով ջրազրկվել է և դրա կարիքն ունի:
34409 | 1
Facebook