Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Իրադարձություններ

«Երկիր Ծիրանին» պարզաբանում է պահանջում «Սպայկա»-ի հարցով

WedPM+04E_+040JunE_հունիսի+0400RJunPM+04_0+0400315_2_81, WedPM+04E_հունիսի+0400RJunPM+04_0+0400315_81 թ.
«Երկիր Ծիրանին» պարզաբանում է պահանջում «Սպայկա»-ի հարցով

Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս
     նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին» դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին:
     «ՀՀ կառավարության 23.06.2017 թվականի նիստի օրակարգում ներառված 55-րդ հարցը վերաբերում էր՝ «ներդրումային ծրագրերին հավանություն, «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որի հեղինակը և զեկուցողը Տարոն Մարգարյանն էր:
     Ըստ ՀՀ կառավարության 23.06.2017 թվականի նիստի օրակարգում ներկայացված փաստաթղթերի՝ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների տնօրենները 19.06.2017 թվականի համատեղ
     դիմումով Երևանի քաղաքապետարան են ներկայացրել Նորագավիթ
     թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրեր՝ խնդրելով այդ ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց սեփականության իրավունքով օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա
     համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամաս:

Այս կապակցությամբ խնդրում եմ մանրամասն և համապարփակ տեղեկատվություն տրամադրել հետևյալի վերաբերյալ.

1.«Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ–ների տնօրենների 19.06.2017 թվականի համատեղ դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, եթե առկա են։
     2.Քաղաքապետարանի կողմից սույն դիմումի քննարկման կարգը, այդ թվում՝
     – արդյոք դիմումը ներկայացվե՞լ է Երևանի քաղաքապետարանում գործող հանձնաժողովներին, եթե այո, ապա ո՞ր հանձնաժողովներին է ներկայացվել: Կից ներկայացնել նաև այդ հանձնաժողովներից ստացված եզրակացությունների պատճենները , եթե առկա են, արդյոք անցկացվե՞լ են քննարկումներ, եթե այո, ապա ե՞րբ են անցկացվել, ովքե՞ր են ներկա գտնվել դրանց (նշել վարչությունները, բաժինները ու աշխատակիցներին): Կցել նաև քննարկումների արձանագրությունների պատճենները, եթե առկա են։
     3.Տեղեկացվե՞լ են արդյոք ավագանու անդամներն այս դիմումի և Քաղաքապետարանի կողմից նման նախագծի մշակման մասին, եթե այո, ապա որ խմբակցությունները, ե՞րբ և ինչպե՞ս (կցել նաև այդ հաղորդագրությունը)։
     4.Կառավարության նիստին ներկայացված փաստաթղթերից բացի ( ամփոփագիր, տեղեկանքհիմնավորում, երեք հավելված, որոշման նախագիծ) արդյոք Քաղաքապետարանում առկա են այս դիմումին և նախագծին առնչվող այլ փաստաթղթեր ևս, եթե այո, ապա տրամադրել դրանց պատճենները։
     5.Տրամադրել նվիրաբերվող հողատարածքների հստակ հասցեները՝ նշելով յուրաքանչյուրի չափն ու սեփականության ձևը։
     6.Նշել, արդյոք այդ հողատարածքները՝ անկախ սեփականության ձևից, որևէ կերպ ծանրաբեռնվա՞ծ են, այդ թվում՝ շինություններով, կոմունիկացիոն գծերով և այլն։
     7.Արդյոք նվիրաբերված բոլոր հողատարածքները պատկանու՞մ են Երևան համայնքին, եթե այո, ապա տրամադրել իրավական հիմքը։
     8.Նշել, արդյոք այս հողատարածքները ներգրավվա՞ծ են Երևանի հաշվեկշռում, որպես ակտիվ։
     9.Արդյոք կատարվե՞լ է այս գործարքի՝ անհատույց տրամադրման, եկամտաբերության (կորցվածեկամտի) հաշվարկ Երևան համայնքի համար։ Ի՞նչ չափանիշներով է սույն հողատարածքների նվիրատվությունը համարվել ավելի գերադասելի, քան ներդրում կատարելը կամ վաճառքը։
     10.Նշել նաև, թե ո՞ր իրավական ակտերով է իրավասություն վերապահվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ մշակելու այս նախագիծը։ Մանրամասն ներկայացնել, նախագծի մշակմանը ներգրավված աշխատակիցների անուն ազգանունը, պաշտոնը և նախագծիմշակման մեջ նրանց կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը։

4580 | 0
Facebook