Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ». Վիգեն Սարգսյան

14:30, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ». Վիգեն Սարգսյան

«Վերջին 10 օրվա ընթացքում մեր կողմից արդեն հաստատված տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ: Չհաստատված թիվը շատ ավելի մեծ է»,- այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
     «Չհաստատված ասելով նկատի ունենք՝ մենք գիտենք, որ պատժիչ գործողությունը կատարվել է և կատարվել է արդյունավետ: Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք համապատասխան ապացույցներ: Մեր տվյալներով այդ 8 զոհից դեռևս ոչ մեկ հողարկավորված չէ: Ադրբեջանական մամուլում մինչ օրս այդ 8 զոհի մասին որևէ լուր չկա: Այդ իրականությունը պետք է հաշվի առնել, երբ մտածում ենք մեր հակառակորդի մասին»,- ընդգծեց նախարարը:

4453 | 6
Facebook