Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը

16:20, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը
     2003 թվականին՝ Հրանտ Մաթևոսյանի մահվանից ամիսներ անց, ստեղծվեց «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամը, որի գլխավոր նպատակը գրողի ստեղծագործական ժառանգության պահապանումն ու տարածումն էր: Այդ նպատակին էր ծառայելու նաև Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարությունն այսօր ընթացքի մեջ է:
     Աբովյան փողոցի հարևանությամբ շուտով ամբողջությամբ «մաթևոսյանական միջավայր» կստեղծվի: Աբովյան պուրակին հարակից փողոցը կկրի Հրանտ Մաթևոսյանի անունը, որտեղ էլ մեծ գրողի անունը կրող կենտրոն-թանգարանն է:
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը

     Հրանտ Մաթևոսյանի որդու` Դավիթ Մաթևոսյանի որդու փոխանցմամբ` Լոռվա բնության մոդելավորմամբ, մաթևոսյանական աշխարհի տեղանուններով պուրակում բացօթյա դասերի, ցուցահանդեսների, կրթա-մշակութային ամենատարբեր միջոցառումների անցկացման, ինչպես նաև հանգստի պայմաններ կստեղծվեն:
     «1850-ականներին, երբ Հաղպատից եկած մեր գերդաստանը հիմնեց Ահնիձորը, կառուցվեց գերդաստանի առաջին գլխատունը՝ գերդաստանի տունը: Կենտրոնի կլոր շենքը կառուցվում է հենց այդ գլխատան կամ հազարաշենի սկզբունքով»,- նշում է Դավիթ Մաթևոսյանը:
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը

     Նրա բնորոշմամբ, չնայած կետրոնի շենքի ժամանակակից լուծումներին, արմատների հետ կապն անխզելի է.
     «Մաթևոսյանը, ինչքան էլ որ արմատներից էր, ինքը նորի ստեղծող էր, և նրա գրականությունն անընդհատ նորոգ է: Նա մի համոզմունք ուներ, որն ամբողջությամբ կիսում եմ՝ գրողը ձևավորողն է ժամանակի և պատմության, գրողը ամեն ինչ է, որովհետև գրականությունը մշակույթի հենքն է: Ի սկզբանե էր Խոսքը և Խոսքը ամեն ինչ է»:
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը
Կառուցվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը
5647 | 0
Facebook