Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքների գարշահոտությունը նորմա՞լ է». Մանե Թանդիլյանը՝ Դավիթ Հարությունյանին

14:10, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքների գարշահոտությունը նորմա՞լ է». Մանե Թանդիլյանը՝ Դավիթ Հարությունյանին

Այսօր ԱԺ-ում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքների գարշահոտությունը նորմա՞լ է, թե նորմայից դուրս է։

Ի պատասխան` Դավիթ Հարությունյանը նշեց, որ, իհարկե, նորմալ չէ, ինչը երկարատև ու ռեսուրսատար աշխատանք է պահանջում. «Ծրագիրն անում ենք այն ռեսուրսների շրջանակում, ինչ ունենք։ Այդ ամենը պահանջվում է վիթխարի ռեսուրս, քանի որ Նուբարաշեն ՔԿՀ-ն համակարգային խնդիր ունի։ Եթե այլընտրանք լիներ այն կապիտալ վերափոխելու կամ նորը կառուցելու, ես կնախընտրեի նոր ՔԿՀ կառուցելը, քանի որ կարկատաններով այդ հիմնարկը չես պահի։ Օրինակ` «Արմավիր» ՔԿՀ-ում զրոյական հարկում չկան խցեր, որտեղ մարդիկ են պահվում։ Հավատացեք`մյուս ՔԿՀ-երում վիճակն ավելի վատ է։ Ունենալով սահմանափակ ռեսուրսներ` մենք առաջնահերթություններով ենք շարժվում»:

3858 | 2
Facebook