Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մշակութային կանգառ». Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հերթական համերգը կկայանա Դիլիջանում

14:25, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
«Մշակութային կանգառ». Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հերթական համերգը կկայանա Դիլիջանում

«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում՝ հունիսի 27-ին, Իջևան քաղաքում կայացել է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հերթական համերգը:
     Համույթի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյանը, գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան, տնօրեն՝ Գրիգոր Ոսկանյան:
     «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում համույթն համերգային ծրագրով հանդես է եկել մի շարք քաղաքներում և գյուղերում, մասնավորապես` Էջմիածնում, Արմավիրում, Եղեգնաձորում, Ռինդում, Նոյեմբերյանում, Բերդում, Աղավնաձորում:
     Իջևանից հետո հաջորդ մշակութային կանգառը Դիլիջան քաղաքում է` հունիսի 29-ին:
     Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

3292 | 0
Facebook