Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանի կոչը` լրատվամիջոցներին

13:20, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ժիրայր Սեֆիլյանի կոչը` լրատվամիջոցներին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Արամավիր ՔԿՀ-ից հայտարարությամբ է հանդես եկել.
     «Իմ նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը անցնում է հրապարակայնության և օրինականության բռնաբարման ակնհայտ պայմաններում: Հայաստանում իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի և իր խամաճիկների մտադրությունը այս «դատավարությունը» առանց իմ մասնակցության անցկացնելն է և ինձ լռեցնելը:
     Քանի որ դատարանում հնարավորություն չունեմ սույն գործի առընչությամբ արտահայտելու իմ տեսակետները, ուղիղ դիմում եմ բոլոր ԶԼՄ-ներին, մասնավորապես Գալա TV և Ազատության ռադիոկայանի խմբագրություններին՝ իմ հետ ուղիղ հարցազրույց կազմակերպելու կոչով:

5253 | 1
Facebook