Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական օպերացիայի հնարավորության մասին

13:25, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական օպերացիայի հնարավորության մասին

Թուրքիան պատրաստ է իրականացնել ևս մեկ ռազմական գործողություն Սիրիայի հյուսիսում, եթե իր սահմաններին վտանգ սպառնա. այս մասին «Известия» թերթին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այժմ Սիրիայում ընթանում են բացասական գործընթացներ, եթե դա մեր սահմանների համար սպառնալիքի հանգեցնի, մենք կարձագանքենք նույն կերպ, ինչպես «Եփրատի վահան» ռազմական օպերացիայի ժամանակ»,-ասել է թուրք առաջնորդը:

Հիշեցնենք, թուրքական բանակը 2016 թ. օգոստոսի 24-ին սկսեց «Եփրատի վահան» օպերացիան` ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի ընդդիմության մասնակցությամբ գրավելով Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուս սահմանային քաղաքը, ինչպես նաև Ալ-Բաբը:

7731 | 0
Facebook