Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանում «Սասնա ծռեր»-ի անդամների և ոստիկանների միջև բախում եղավ

12:20, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Դատարանում «Սասնա ծռեր»-ի անդամների և ոստիկանների միջև բախում եղավ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով արտագնա դատական նիստը: Դատական նիստը դեռևս չսկսած ամբաստանյալների, ոստիկանների և կարգադրիչների միջև ընդհարում է տեղի ունեցել: Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, քիչ առաջ լրագրողներին տեղեկացրել է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ իր պաշտպանյալը փորձել է գրություն փոխանցել իրեն, սակայն ուղեկցող ոստիկանը Արեգի ձեռքից խլել է թուղթը և բռնություն գործադրելով, գետնին գցելով` հանել դահլիճից:
     Նշենք, որ դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է, պաշտպաններից մի քանիսն էլ թույլ չեն տալիս, որպեսզի իրենց պայուսակները խուզարկեն:
     Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման 12 անդամների (Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի,Արեգ Կյուրեղյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի) և նրանց օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործով դատական դռնբաց նիստն է տեղի ունենալու:

5218 | 1
Facebook