ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ գրեթե համոզված է, որ լանամասշտաբ պատերազմ չի լինելու:
«Նման կարգավիճակով պատերազմի գնալն Ադրբեջանի ղեկավարության կողմից կլիներ անմտություն: Ադրբեջանի ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին խնդրների համադրմամբ», -ասել է Սարգսյանը` հավելելով, որ չի բացառվում սահմանային սադրանքները: Անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մատակարարվող զենքին, ասել է. «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին, շատ բացասական եմ համարում՝ լինի ռուսական զենք, իսրայելական, թուրքական։ Ցանկացած զենքի մատակարարում նոր ռիսկեր է սետղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահի»,- նշել է Սարգսյանը։ Նրա խոսքով` Հայաստանը Ռուսաստանից ևս գնում է զենք-զինամթերք «Մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակում։ Այն, ինչ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ Ռուսաստանի ներքին գներով և դա մեզ համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման համար»,- ասել է նա։