Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ նախարարը՝ օրեր առաջ կողաշրջված զինվորական ավտոբուսի մասին

11:25, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
ՊՆ նախարարը՝ օրեր առաջ կողաշրջված զինվորական ավտոբուսի մասին

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ ՊՆ ավտոբուսի կողաշրջման դեպքին, ինչի հետևանքով 14 զինծառայող վնասվածքներով տեղափոխվել էր հոսպիտալ, տեղեկացրել է, որ մեքենան տեխնիկական խնդիրներ չի ունեցել և այն եղել է շահագործման ժամկետի մեջ: «Մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ այդ մեքենայի համար թույլատրելի քանակը 20-ն է։ Ավել մարդ չի եղել։ Մեքենան շահագործման ժամկետի մեջ էր։ Ասեմ նաև, որ այս տարի մեծագույն ծրագիր ենք արել մեր բանակի ավտոպարկի զգալի թարմացման։ Այն քանակի մեքենաներ ենք ձեռք բերել, որ երևի բանակը վերջին տասնամյակում ձեռք չէր բերել»,- ասել է. Սարգսյանն՝ ընդգծելով, որ այդ մեքենաներով հագեցվում են հատկապես առաջնագծի զորամասերը:

4833 | 4
Facebook