Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որտեղ է թաղված Վարդան Մամիկոնյանը. գիտական քննարկում` Սյունիքի Անգեղակոթ գյուղում

12:05, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Որտեղ է թաղված Վարդան Մամիկոնյանը. գիտական քննարկում` Սյունիքի Անգեղակոթ գյուղում

Անգեղակոթը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի ձախափնյա սարավանդի վրա: Գյուղից մոտ 0.5 կմ արևմուտք, Նախիջևան տանող ճանապարհի եզրին, պատմական Շաղատ գյուղի դիմացի ժայռերի տակ, պահպանվել է բազմիցս վերաշինված, այժմ կիսավեր Ս. Վարդան զորավար եկեղեցին: Համաձայն տեղաբնակների շրջանում պահպանված ավանդության, այստեղ է ամփոփված Վարդանանց ազատամարտի ղեկավար Վարդան Մամիկոնյանը:
     Հնագետ Տիգրան Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպարապետի հուղարկավորության վայրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, որոնց համար հիմք են հանդիսացել մի քանի տասնյակի հասնող Ս. Վարդան եկեղեցիները, ինչպես խնդրի վերաբերյալ նաև մատենագրական տվյալների բացակայությունը: «Այդ հարցով մանրամասն զբաղվել է նաև պատմաբան-հնագետ Մորուս Հասրաթյանը, ում կարծիքով նշանավոր զորավարը կարող էր թաղված լինել Անգեղակոթի վերոնշյալ սրբավայրում` վկայակոչելով տեղում պահպանված հուշակոթողների մնացորդները, վաղմիջնադարյան Սյունիքի հոգևոր և քաղաքական կենտրոն Շաղատին մոտ լինելը և այլն»,- պատմեց հնագետը:

Հնագետ Տիգրան Ալեքսանյան
Հնագետ Տիգրան Ալեքսանյան

     Նրա խոսքով` այսօր Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցին խարխուլ վիճակում է, փլուզման եզրին է հատկապես փայտաշեն տանիքը և անհրաժեշտ են վերականգնման աշխատանքներ:
     «Խնդրով մտահոգ է Ֆրանսիայում գործող «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը, որը հանդես է բերել աշխատանքների կազմակերպամն նախաձեռնություն: Սակայն հաշվի առնելով հուշարձանի հետ կապվող Վ. Մամիկոնյանի գերեզմանի հնարավոր առկայությունը և դրանից բխող հարցերի կարևորությունը, անհրաժեշտ համարվեց տարածքում նախատեսվող հնագիտական աշխատանքներից առաջ տեղում կազմակերպել գիտական շրջայց և քննարկում»,- նշեց մեր զրուցակիցը:
Որտեղ է թախված Վարդան Մամիկոնյանը. գիտական քննարկում` Սյունիքի Անգեղակոթ գյուղում
Որտեղ է թախված Վարդան Մամիկոնյանը. գիտական քննարկում` Սյունիքի Անգեղակոթ գյուղում

     Տիգրանի խոսքով` բաց քննարկման նպատակն էր` տեղում ուսումնասիրել խնդրո առարկա հուշարձանը և պահպանված հուշակոթողները, քննել Մ. Հասրաթյանի վարկածի կենսունակությունը, մեկտեղել խնդրի շուրջ եղած կարծիքները:
     «Քննարկումը տեղի ունեցավ հունիսի 24-25-ին, Անգեղակոթի մշակույթի տանը, որին ներկա էին խնդրին առնչվող տարբեր ոլորտների մասնագետներ` հնագետներ, ազգագրագետներ, վիմագրագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ և այլն»: Հնագետի խոսքով` քննարկման ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ, առաջարկություններ և դիրքորոշումներ:
     «Արդյո՞ք այս վայրում է հանգչում նշանավոր սպարապետը, բնականաբար պարզ կլինի տարածքի հնագիտական ուսումնասիրույուններից հետո: Սակայն ակնհայտ էր հնավայրում քննարկման կազմակերպման կարևորությունը` յուրօրինակ նախադեպ հանդիսանալով հուշարձանների շուրջ ծավալվող քննարկումների համար»,- ամփոփեց Տիգրան Ալեքսանյանը:
Որտեղ է թախված Վարդան Մամիկոնյանը. գիտական քննարկում` Սյունիքի Անգեղակոթ գյուղում
Որտեղ է թախված Վարդան Մամիկոնյանը. գիտական քննարկում` Սյունիքի Անգեղակոթ գյուղում
Որտեղ է թախված Վարդան Մամիկոնյանը. գիտական քննարկում` Սյունիքի Անգեղակոթ գյուղում
Որտեղ է թախված Վարդան Մամիկոնյանը. գիտական քննարկում` Սյունիքի Անգեղակոթ գյուղում

19732 | 0
Facebook