Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսները որպես ռազմական սպառնալիք տեսնում են Միացյալ Նահանգներին և Ուկրաինային

11:00, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ռուսները որպես ռազմական սպառնալիք տեսնում են Միացյալ Նահանգներին և Ուկրաինային

Ի թիվս ռուսների, ովքեր հնարավոր են համարում ռազմական հարձակում Ռուսաստանի վրա, հարցվածների ավելի քան կեսը պոտենցիալ ագրեսոր են տեսնում Միացյալ Նահանգներին և շուրջ մեկ երրորդը` Ուկրաինային: Այս մասին վկայում են սոցիոլոգիական հարցումները, որը փոխանցում է «ՌԻԱ Նովոստ»-ին:

Ինչպես արդեն նշվել է` Ռուսաստանի համար գոյություն ունեցող ռազմական սպառնալիքին հավատում է հարցվածների 38 %-ը, իսկ 53 %-ը չի տեսնում նման վտանգ: Հարցվածների թվում, ովքեր հավանական են համարում Ռուսաստանի վրա հարձակումը, ագրեսիայի աղբյուր են անվանում ԱՄՆ-ին (63%), Ուկրաինային (31 %): Բացի այդ, ռուսները պոտենցիալ ագրեսոր են համարում ՆԱՏՕ-ին (7%), Չինաստանին (5%), Մեծ Բրիտանիային և ԴԱԻՇ-ին (4%) , Սիրիային ու Գերմանիային (3%):

Միևնույն ժամանակ, հարցվածները «դժվարին իրավիճակում» ակնկալում են աջակցություն չինացիներից (41%), բելառուսներից (25%) և ղազախներից (18%), իսկ 10 %-ը կարծում է, որ Ռուսաստանին ոչ մի տեղից օգնության հույս չկա:

7361 | 0
Facebook