Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հուլիսին Ծաղկաձորում կբացվի մնջախաղի միջազգային փառատոնը

11:05, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Հուլիսին Ծաղկաձորում կբացվի մնջախաղի միջազգային փառատոնը

Հուլիսի 22-ին Ծաղկաձորում կմեկնարկի Լենոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 6-րդ փառատոնը, որի աշխարհագրությունն այս տարի ընդգրկում է Գերմանիան, Չեխիան, Ֆրանսիան, Բանգլադեշը, Ռուսաստանի երեք քաղաքներ, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արցախը և Հայաստանը:
     «Ծաղկաձորում մենք ունենալու ենք թատերական հրավառություն: Ինչպես ասում էր Լեոնիդ Ենգիբարյանը՝
     Ես գրպանահատ եմ:
     Ես գրպանահատների արքան եմ:
     Ես հարուստ եմ ու երջանիկ:
     Ես գրեթե երջանիկ եմ:
     Միայն ափսոս, ոչ ոք սիրտը գրպանում չի պահում...
     Մնջախաղի փառատոնով մենք փորձելու ենք իրականացնել Ենգիբարյանի այս ցանկությունը՝ «գողանալ» Հայաստան ժամանած զբոսաշրջիկների սիրտը, որպեսզի փառատոնով նաև ներկայանալի դարձնենք մեր հայրենիքը, որպեսզի ժամանակակից արվեստի միջոցով հաճույքով Հայաստան վերադառնալու ցանկություն արթնացնենք մարդկանց սրտերում»,- ասում է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
     «Հայաստանում թատրոնը պահանջված է, թատրոնի հանդեպ սեր, անգամ քաղց կա»,- Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը սրանում հերթական անգամ համոզվել է օրերս, երբ մշակույթի նախարարության նախաձեռնած «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Արթիկում ու Մարալիկում էին՝ «Գիրք ծաղկանց» ներկայացումով.
     «Մարդիկ մոտենում ու հուզմունքից չէին կարողանում խոսել: Չափազանց տպավորված էին ու գոհ, որ իրենց երեխաներն էլ վերջապես այդ ամենին ծանոթանալու, արվեստի հետ շփվելու հնարավորություն ստացան»։
     Արմեն Ամիրյանի խոսքով, մարզերում մշակութային կյանքը «վերակենդանացնելու» ծրագիր է դա, և մինչ օրս իրականացված ավելի քան 260 «մշակութային կանգառներից» հետո կարող ենք արձանագրել, որ վերակենդանացման նշույլներն արդեն տեսանելի են:

Հուլիսին Ծաղկաձորում կբացվի մնջախաղի միջազգային փառատոնը
Հուլիսին Ծաղկաձորում կբացվի մնջախաղի միջազգային փառատոնը
3221 | 0
Facebook