Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրդեհ Հին Էրիվան ռեստորանում

09:45, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Հրդեհ Հին Էրիվան ռեստորանում

Հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն:
     Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:
     Այրվել է գույքը՝ մասամբ (4 սեղան և 8 աթոռ), վերելակի պլաստմասե երեսպատումը (մոտ 3 քմ) և ծխացել է տանիքի փրփրապլաստը՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ):

9530 | 0
Facebook