Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վայոց Ձորի մարզում 32-ամյա վարորդը Vaz 2101-ով բախվել է արգելապատնեշին. կա 1 զոհ, 1 վիրավոր

09:40, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Վայոց Ձորի մարզում 32-ամյա վարորդը Vaz 2101-ով բախվել է արգելապատնեշին. կա 1 զոհ, 1 վիրավոր
     Երեկ՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ 32-ամյա Վահե Գալստյանը իր վարած Vaz 2101 մակնիշի 18 OO 751 համարանիշի ավտոմեքենայով հանրապետական նշանակության Ջերմուկ Մ-2 ավտոճանապարհի 10.4 կմ հատվածում դուրս է եկել ճանապարահի երթևեկելի գոտուց և աջակողմյան մասով հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Վթարի հետևանքով վարորդ Վ. Գալստյանն ու նրա ուղևորուհի, Արարատ քաղաքի բնակիչ 28-ամյա Սիրուն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտում է, որ հիվանդանոցի ճանապարհին Ս. Հարությունյանը մահացել է:
7758 | 0
Facebook