Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել՝ «Պլազա Վիկտորիա». «ՀԺ»

09:35, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել՝ «Պլազա Վիկտորիա». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց բացեց: Այն իրարանցման պատճառ էր դարձել:
     «Պլազա Վիկտորիա» անունը կրող նոր հյուրանոցը գտնվում է Վարդանանց հրապարակում՝ Գայի և Աբովյան փողոցների խաչմերուկում: Որոշ ժամանակ դարարեցվել էր Գյումրիի Վարդանանց հրապարակից Գայի փողոցի երթևեկությունը: Հյուրանոցի բացման համար նույնիսկ նվագախումբ էր ժամանել:
     Այս իրադարձությանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:
     Հյուրանոցը գտնվում է Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» հարևանությամբ: Այդ շինությունը հյուրանոց կառուցելու համար մի քանի տարի առաջ էր ձեռք բերվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

6904 | 2
Facebook