Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հրազդանի քաղաքապետն իրեն շրջապատել է հորքուր-մորքուրների որդիներով. «Հրապարակ»

09:30, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Հրազդանի քաղաքապետն իրեն շրջապատել է հորքուր-մորքուրների որդիներով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը սիրում է աշխատել հարազատների ու բարեկամների հետ։ Ժամանակին գրել էինք, որ նա փեսաներին իրեն խորհրդական է նշանակել և յուրաքանչյուրին մոտ 300 հազար դրամ աշխատավարձ է վճարում։ Հրազդանի քաղաքապետարանից հերքեցին այս տեղեկությունը։
     Ահա, վերջերս քաղաքապետարանի կայքում հրապարակվեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականների, օգնականի և այլ պաշտոնյաների լուսանկարներն ու անունները։ Երկուսը՝ ներքին աուդիտի բաժնի պետ Վլադիմիր Գյուրջյանը և խորհրդական Գարեգին Գյուրջյանը եղբայրներ են՝ քաղաքապետի մորաքրոջ որդիները։ Առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնի պետ Գագիկ Ստեփանյանը Դանիելյանի հորաքրոջ որդին է։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը մեզ ասաց, որ չգիտի, թե ով ում բարեկամն է, և խնդրեց մեզ գրավոր հարցում անել, որպեսզի ուսումնասիրի ու նոր պատասխանի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

6269 | 0
Facebook