Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Կարեն Զուրաբյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

01:10, չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Կարեն Զուրաբյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր գորգ են դուրս եկել 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի մարզիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը նվաճել է բրոնզե մեդալ: Մեր մյուս ըմբիշները՝ Վարդգես Կարապետյանը (60 կգ), Արման Ավագյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ) մեդալներ չեն նվաճել։

4030 | 0
Facebook