Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հրանուշ Խառատյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին նիստերի դահլիճից ուժով հեռացնելու մասին

22:10, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Հրանուշ Խառատյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին նիստերի դահլիճից ուժով հեռացնելու մասին
     Հայաստանի «արդարադատության» նկատմամբ հասարակության անվստահությունն ակնհայտ իրողություն է: Նույնիսկ արտագաղթի պատճառների մեջ հազիվ թե առաջին տեղերից մեկում արդարադատության բացակայությունը չէ, կամ, շատ մեղմ ասած՝ անվստահությունը: Այնքան ակնհայտ իրողություն է, որ նույնիսկ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնողն է քանիցս ասել, որ արմատապես պետք է փոխել այդ համակարգում առկա անարդարությունների ծավալը՝ ուղղակիորեն ընդունելով արդարադատության կաղությունը: Բայց այդ անարդար արդարադատության նկատմամբ այնպիսի արտաքին, ցուցադրական հարգանք են պահանջում, ինչպես անարդար դատվողների կողմից անարդար դատողին հոտնկայս դիմավորելը: Բռնի ուժով: Այսինքն բառի բուն իմաստով ֆիզիկական ուժով կանգնեցնել և հարգանք ցուցադրել, հակառակ դեպքում՝ ֆիզիկական ուժով դուրս տանել դատարանի դահլիճից, ինչպես այսօր արվեց Շենգավիթի դատարանում Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Անարդար դատարանում անարդար դատավորի անարդար դատը պետք է ընթանա անարդար դատվողի ակնածալի հարգանքի ցուցադրությամբ: Երեկ Արմավիրի ՔԿՀ-ում մերժել են Ժիրայր Սեֆիլյանին փոխանցել պատմական աշխարհագրության մի քարտեզ՝ հղում անելով Սահմանադրությանը և խախտելով Սահմանադրությունը, այսօր նրանից պահանջել են ակնածալի հարգանք անարդար դատարանի նկատմամբ: Պե՞տք է արդյոք դատավորին, դատարանին, հասարակությանը, պետությանը, երկրին այս կեղծ հարգանքի ցուցադրությունը մի մարմնի նկատմամբ, որին ապացույցներ պետք չեն որոշ մարդկանց դատելու համար (Խանդոյանի նկատմամբ այսօր ընդունված վճիռը), իսկ այլոց հանցագործությունների մասին ապացույցները հիմք չեն նրանց չէ թե դատելու, գոնե գործին կցելու համար, որը Հայաստանում մեր հասարակության ու քաղաքացիների կողմից հաճախ աղետալի է ընկալվում, որից քաղաքացիները սարսափում են, որի վճիռներով մարդկանց անարդարացիորեն դուրս են շպրտում իրենց տներից և դրանք հատկացվում են ուրիշներին, որը իրական հանցագործներին ոչ մի խոշորացույցով չի տեսնում, բայց կարող է հանցագործներ ստեղծել դատարկ տեղը:
9683 | 2
Facebook