Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ են օլիգարխներն իրենց առանձնատների համար քիչ գույքահարկ վճարում». լրագրողները՝ Մարտին Սարգսյանին

21:00, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Ինչո՞ւ են օլիգարխներն իրենց առանձնատների համար քիչ գույքահարկ վճարում». լրագրողները՝ Մարտին Սարգսյանին
     «Ալեքսանյանի ու նրա տան նման տները չեն վճարում կամ ծիծաղելի թվեր են վճարում գույքահարկի համար»,- այս մասին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ բարձրաձայնել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։
     ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են որոշ օլիգարխներ քիչ գույքահարկ վճարում: «Մեծ տները մարդիկ հնարավորություն ունեն բաժանելու, իրենց թոռնիկներին, որդիներին նվիրաբերելու։ Եթե 1 միլիոն դոլարանոց տուն է, կիսվում է, դառնում է տարբեր սեփականատերերին պատկանող, ասենք՝ 250 հազար դոլարանոց բնակարան»։
     Սարգսյանն անուններ չտվեց, բայց ասաց՝ բաժանումն օրինական է, և իրենք իրավունք չունեն գործարք չկատարելու:
5220 | 0
Facebook