Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական և ուկրաինական խոշոր ընկերությունները ենթարկվել են Petya վիրուսի գրոհին

20:10, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Ռուսական և ուկրաինական խոշոր ընկերությունները ենթարկվել են Petya վիրուսի գրոհին
     Ռուսական և ուկաինական խոշոր ընկերությունները (ֆինանսական, նավթային, հեռահաղորդակցության) ենթարկվել են Petya վիրուսի գրոհին, հայտնում է РИА Новости-ն: Այն արգելափակել է համակարգիչներն ու 300 դոլար գումար պահանջել: Հաքերային գրոհի են ենթարկվել, մասնավորապես, «Ռոսնեֆտ»-ի, «Բաշնեֆտ»-ի, «Mars»-ի, «Nivea»-ի, «TESA»-ի, «Mondelez International»-ի ցանցերը:
     Ուկրաինայում կիբերհարձակման են ենթարկվել կառավարության համակարգիչներն, ուկրաինական օպերատորներ «Կիևսթար»-ը, «LifeCell»-ը, «Ուկրտելկոմ»-ը և այլն: Բորիսպոլի օդանավակայանի վրա կիբերհարձակումը հանգեցրել է մի շարք չվերթների հետաձգման:
     «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչն, օրինակ, հայտնել է, որ հարձակումը խոշոր է եղել և եթե արտադրական ստորաբաժանումներն արագացված կարգով տեղափոխված չլինեին կառավարման պահուստային համակարգեր, վնասն զգալի կլիներ:
     В Mondelez International-ում ասել են, որ իրենց գործընկերները բախվել են տեխնոլոգիական խնդիրների հետ՝ ոչ միայն ռուսական ներկայացուցչությունում, այլև՝ եվրոպական մասնաճյուղերում:
     Dr.Web հակավիրուսային ծրագրի մասնագետները հայտնել են, որ վիրուսի տարածման միջոցների մասին հստակ տեղեկատվություն չունեն:
Աղբյուրը` ria.ru
15955 | 0
Facebook