Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցիչ է նշանակել

19:25, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Պուտինը Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցիչ է նշանակել

ՌԴ նախագահի հրամանով փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել Պետդումայում և Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման հարցերով նախագահի ներկայացուցիչ, հայտնում է Lenta-ն:
     Նշենք, որ 2016-ի նոյեմբերին Պուտինը նախագիծ էր ստորագրել՝ ՀՀ-ի հետ հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում 2 երկրների միավորված խմբավորում ստեղծելու մասին, որի հրամանատարին նշանակում է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը` ՌԴ գործընկերոջ հետ համաձայնեցնելով:
     Նշվում է, որ խաղաղ ժամանակաշրջանում հրամանատարը ենթարկվում է հայկական գլխավոր շտաբին, ռազմական ժամանակաշրջանում` կողմերի համաձայնությամբ՝ հնարավոր է նաև Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հրամանատարին:

Աղբյուրը` lenta.ru
10797 | 0
Facebook