Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղեգնաձորում 65-ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել

17:35, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Եղեգնաձորում 65-ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել
     Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնահրկիզված քաղաքացուհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սուսաննա Հովհաննիսյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն և այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում։
9086 | 1
Facebook