Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը CNN-ին խորհուրդ է տվել հեռացնել նաև մյուս «կեղծ» նյութերը

17:25, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Թրամփը CNN-ին խորհուրդ է տվել հեռացնել նաև մյուս «կեղծ» նյութերը

Նախագահ Դոնալդ Թրամփը, CNN հեռուստաալիքից Ռուսաստանին վերաբերվող նյութերի հեռացման և երեք լրագրողների ազատման դեպքից հետո, հեռուստաընկերությանն առաջարկել է ջնջել մյուս բոլոր «կեղծ նյութերն», այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
     «Վատ չէ, CNN-ն ստիպված է եղել հեռացնել Ռուսաստանի մասին մի շատ մեծ հոդված, իսկ երեք աշխատակիցները ստիպված են եղել հրաժարական տալ: Ի՞նչ կասեք մյուս բոլոր կեղծ նյութերի հեռացման մասին` ֆեյքային լուրերի»,- գրել է նա:
     Հիշեցնենք՝ ամերիկյան CNN հեռուստաալիքը որոշել էր խստացնել խմբագրության կանոնները` կապված Ռուսաստանին առնչվող թողարկումների հետ, և սա այն բանից հետո, երբ հեռուստաալիքի առցանց էջերում հայտնվեցին «չստուգված» տեղեկություններ, որոնք ազդում էին Դոնալդ Թրամփի վարկանիշի վրա։

14308 | 2
Facebook