Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է

16:40, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
     Երգչուհի Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 41 տարեկան: Նա ծնվել է 1976 թվականի հւնիսի 27-ին:
     Երգչուհին իր կարիերայի ընթացքում մասնակցել է միջազգային մի շարք մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։
     1999թ. արժանացել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման: 2000 թվականին Հայաստանը ներկայացրել է «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում և արժանացել 2-րդ մրցանակին:
     Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից։
     Հետմահու արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչման: 2006 թ-ից Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից սահմանվել է Վարդուհի Վարդանյանի անվան հատուկ մրցանակ: Թողարկվել է երգչուհու «Խառնաշփոթ» (2007թ.), «Только ты» (2007թ.), «Իմն ես» (2011թ.), «13 երգ՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին» (2008թ.) ձայնասկավառակները:
     Երգչուհու ծննդյան օրվա առթիվ երգիչ Անդրեն սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է համատեղ լուսանկարներ և դրանք մակագրել. «Այսօր ծնվել է իմ ամենաթանկ ու անփոխարինելի հրաշք ընկերը, իմ Վարդուհիս»:
     «Ծնունդդ շնորհավոր հրաշքս, կարոտել եմ, կարոտում եմ, կարոտելու եմ մինչև հանդիպելը»,- Ինստագրամի իր էջում գրել է դերասան, հումորիստ Արմուշը: Նշենք, որ վերջինս ավտթվթարի ժամանակ երգչուհու հետ էր եղել:
Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
17005 | 0
Facebook