Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է հայազգի ֆուտբոլիստ Պավել Դալալոյանը

16:10, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Մահացել է հայազգի ֆուտբոլիստ Պավել Դալալոյանը

Էլիստայի «Ուրալան»-ի նախկին ֆուտբոլիստ հայազգի Պավել Դալալոյանը, Վորոնեժում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 22-ին, ժամը 23-ին մոտ՝ Գայդարի փողոցում։ Ոստիկանության տվյալներով՝ 35-ամյա գործազուրկը ՎԱԶ-2114 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 38-ամյա Դալալոյանին։ Նա մահացել է՝ մինչ բժիշկների ժամանումը։ Նշենք, որ մարզական կարիերայի ընթացքում Պավելը հանդես է եկել «Ավտոդոր»-ում, «Տրուդ-ԵԺԿ»-ում, «Կուբան»-ում, Լիսկիի «Լոկոմոտիվ»-ում, «Ուրալան»-ում, Լիպեցկի «Մետալուրգ»-ում, «Կրասնոդար-2000»-ում և Վորոնեժի «Դինամո»-ում։

10486 | 0
Facebook