Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիտվայի կինոթատրոններում հնարավոր է արգելվի ռուսական ֆիլմերի ցուցադրությունը

15:40, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Լիտվայի կինոթատրոններում հնարավոր է արգելվի ռուսական ֆիլմերի ցուցադրությունը

Լիտվան կարող է արգելել կինոթատրոններում ռուսական ֆիլմերի ցուցադրություններն, այս մասին հայտնում է «Газета»-ն՝ հղում անելով «Sputnik» գոործակալությանը:
     Ինչպես հայտնում են Սեյմի մամուլի ծառայությունից, Լիտվայի քրիստոնյա դեմոկրատների` «Հայրենիքի միություն» խորհրդարանական կուսակցության պատգամավորները դիմել են Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսին և մշակույթի նախարար Լիանա Ռուոկիտիին` առաջարկով, որպեսզի «թշնամության քարոզչության» սահմանման աստիճանով և ռուսական արտադրության ֆիլմերի թողարկման թույլտվությամբ զբաղվեն լիտվական կինոյի պետական հանձնաժողովի ռադիոյի և հեռուստատեսության փորձագետները:
     Պատգամավորները կարծում են, որ այդ հանձնաժողովը կկարողանա պրոֆեսիոնալ գնահատել ռուսական ժապավենը: Այս ֆունկցիայի կիրառումը հնարավորություն կտա սահմանել այնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք են նախազգուշացումը, ֆիլմի ցուցադրության արգելքը, տուգանքի նշանակումը` «քարոզչություն» կամ «ապատեղեկատվություն» պարունակող ժապավենների տարածման պարագայում:
     Հունվարին Լիտվայի Սեյմասի պատգամավոր Ռադվիլա Մորկունայտեն հայտարարել էր, որ ռուսական «Վիկինգ» ֆիլմը հանդիսանում է քարոզչություն, ինչպես նաև ներկայացնում է սպառնալիք` ազգային անվտանգության համար:

8113 | 0
Facebook