Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր դերասան Մխիթար Ավետիսյանի ծննդյան օրն է

15:05, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Այսօր դերասան Մխիթար Ավետիսյանի ծննդյան օրն է

«Դերասանը չպետք է մեծամտանա, դառնա փառամոլ, չպետք է մոռանա իր ուսուցիչներին և պետք է ունենա շատ-շատ հարուստ հոգի, որտեղ բոլորին «կտեղավորի»,- կարծում է դերասան Մխիթար Ավետիսյանը:
     «Երբ ամեն մարդ չի զբաղվում իր գործով, դառնում է քաոս, մեր եթերում այսօր շատ աղտոտված ծրագրեր կան, շատ նորաթուխ աստղեր կան, որոնք որևէ կապ չունեն դերասանության հետ»,- մի առիթով մտահոգություն է հայտնել դերասանը:
     Մխիթար Ավետիսյանն աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային և Երևանի Կամերային թատրոններում: Մինչ այդ աշխատել է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 2003-05թթ` Երևանի Երիտասարդական փորձարարական պետական թատրոններում` որպես դերասան: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում աշխատել է որպես ֆիլմերի կրկնօրինակող, իսկ 2006-07թթ` «32 ատամ» ակումբում:
     2015թ. պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Այսօր դերասան Մխիթար Ավետիսյանի ծննդյան օրն է
Այսօր դերասան Մխիթար Ավետիսյանի ծննդյան օրն է
Այսօր դերասան Մխիթար Ավետիսյանի ծննդյան օրն է
Այսօր դերասան Մխիթար Ավետիսյանի ծննդյան օրն է
Այսօր դերասան Մխիթար Ավետիսյանի ծննդյան օրն է
Այսօր դերասան Մխիթար Ավետիսյանի ծննդյան օրն է
9770 | 0
Facebook