Խնդրում ենք սպասել...

Միջազգային

CNN-ի լրագրողները հեռացվել են աշխատանքից` ռուսական հոդվածների պատճառով

14:55, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
CNN-ի լրագրողները հեռացվել են աշխատանքից` ռուսական հոդվածների պատճառով

CNN հեռուստաընկերությունը երեք լրագրողի է հեռացրել աշխատանքից, որոնք, ըստ լրատվամիջոցի, ներգրավված են եղել կեղծ տեղեկատվության՝ սկանդալային հրապարակման տարածման համար: Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում մեծ է Ռուսաստանի գործոնի դերը: Վերջին ժամանակներում հեռուստաընկերությունն այս թեմային մեծ ուշադրություն է դարձնում, որի համար էլ արժանանում է Դոնալդ Թրամփի կողմնակիցների քննադատությանը:

Հիշեցնենք` ամերիկյան CNN հեռուստաալիքը խստացրել էր խմբագրության կանոնները` կապված Ռուսաստանին առնչվող թողարկումների հետ։ CNN-ի պատասխանատու խմբագիր Մոնայ Ռիչ Բարբիերին իր աշխատակիցներին նախազգուշացրել էր, որ ցանկացած ինֆորմացիա, որը կառնչվի Ռուսաստանին՝ պարտադիր տեղեկացնել հեռուստաալիքի ղեկավարությանը:
    
    

12919 | 0
Facebook