Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կյանքից հեռացել է դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանը

13:05, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Կյանքից հեռացել է դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանը

Այսօր` հունիսի 27-ին, կյանքին հրաժեշտ է տվել ԵՀՄՖ-ի նախագահության անդամ, Սլովակիայի հայկական համայնքի փոխնախագահ, տաղանդավոր երաժիշտ և դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանը: Այս մասին հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը:
     Նա ծնվել էր Գյումրիում 1955թ. նոյեմբերի 27-ին: Ավարտել էր Երևանի Պետական Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը:
     Համերգներով հանդես էր եկել Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում, Պրահայում, Բրատիսլավայում և այլ եվրոպական կենտրոններում:
     Համարվում էր Յ.Ս. Բախի անզուգական մեկնաբան: Միջին Եվրոպայի երկրներում հանդես էր գալիս համերգներով՝ ծրագրում պրոպագանդելով հայ դասականների գործերը:
     Հատկապես հիանալի մեկնաբանությամբ ներկայացնում էր Ա. Խաչատրյանի, Ալ. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Գ. Հովունցի և այլոց հայտնի գործերը:

4116 | 0
Facebook