Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես չգիտեմ` մանր ձուկ, խոշոր ձուկ»․ ՊԵԿ նախագահը՝ կրճատումների և ձերբակալությունների մասին

13:00, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Ես չգիտեմ` մանր ձուկ, խոշոր ձուկ»․ ՊԵԿ նախագահը՝ կրճատումների և ձերբակալությունների մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչությունում ընթացող կրճատումներից: Նրա խոսքով, ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխությունների հետևանքով շուրջ 483 հաստիք կրճատվել է:
     Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք սա նշանակում է, որ ՊԵԿ-ի աշխատակազմն ուռճացված է եղել, Վարդան Հարությունյանն ասաց, որ տարիների ընթացքում ՊԵԿ-ի ՏՏ համակարգը վերազինվել է, նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունն ավելի պակասում է։
     Նա անդրադարձավ նաև ՊԵԿ մի շարք աշխատակիցների ձերբակալմանը՝ նշելով, որ դա իրենց որդեգրած կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է, և լիազորությունը չարաշահողները պետք է պատժվեն։
     Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ընդամենը «մանր ձկներին» են բռնում, նախարարն ասաց. «Ես չգիտեմ` մանր ձուկ, խոշոր ձուկ, դուք ինչ նկատի ունեք... եթե ունեք նման ինֆորմացիա, խնդրում ենք տրամադրեք, մենք նրանց էլ կկալանավորենք»:

4520 | 1
Facebook