Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ

23:00, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ

Հուլիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը։ Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։ Հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում։ Նրան հոտնկայս ծափահարել է ամենախստապահանջ հանդիսատեսը։ 12-ամյա Դմիտրի Իշխանովը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա 2012-ին Ֆրանկֆուրտում կայացած դաշնակահարների միջազգային «Golden Key» մրցույթում ստացել է առաջին մրցանակ, այնուհետև հատուկ մրցանակ՝ Մալթայի «Violin &amp Friends» մրցույթում: «Citta di Barletta» մրցույթում՝ առաջին մրցանակ, փարիզյան «Flame»-ում՝ երկրորդ և այլն:
     Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Վարդան Աճեմյանի 3-րդ սիմֆոնիան լարային նվագախմբի համար, Դմիտրի Կաբալևսկու Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։

4124 | 0
Facebook