Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատավորի վարքագծի փոփոխությունն ուղղորդվածության նշան է»․ Սեֆիլյանի փաստաբան

12:30, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Դատավորի վարքագծի փոփոխությունն ուղղորդվածության նշան է»․ Սեֆիլյանի փաստաբան
     Ինչպես հայտնել էինք, Շենգավիթի դատարանում Ժիրայր Սեֆիլյանի գործով հերթական նիստին նորից խնդիր առաջացավ փաստաբանների անձնական իրերի զննության հետ կապված: Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը չբացեց պայուսակը կարգադրիչների առջև՝ դա որակելով խուզարկություն:
     «Սցենարը կա ու էդ սցենարով աշխատում են։ Միտում եմ տեսնում՝ ամեն ինչ տանել դեպի դատական փակ գործընթաց, բայց շտապում են ու անգամ բնականոն ընթացքը չեն պահում։ Կամ, եթե ոտքի չկանգնելը անհարգալի է դիտվում, առաջին նիստերին ևս Սեֆիլյանը, Պողոսյանը չէին կանգնում, ինչո՞ւ սանկցիաներ չկիրառեցին։ Ինչո՞ւ հետո փոխվեց, սա նշանակում է՝ մոտեցում է փոխվել դատավորի վարքագծում, ինչն էլ նշանակում է՝ ուղղորդված է»,- ասաց նա։
     Արդեն հայտնել էինք, որ Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվել է։
2998 | 0
Facebook