Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ավելի լավ է 1 ոսկե մեդալ բերել, քան 15 հատ արծաթ և բրոնզ». Դավիթ Թորոսյան

15:20, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Ավելի լավ է 1 ոսկե մեդալ բերել, քան 15 հատ արծաթ և բրոնզ». Դավիթ Թորոսյան

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է 1 ոսկե մեդալով։ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում մեր հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Թորոսյանն ամփոփեց մեր հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը։

«Արդյունքն ասում է ինքն իր փոխարեն։ Ավելի լավ է 1 ոսկե մեդալ բերել, քան 15 հատ արծաթ և բրոնզ։ Ծրագիրը կատարել ենք։ Ինչ վերաբերում է ուրիշ մեդալներ նվաճելուն՝ հետո կանդրադառնանք դրան։ Ամեն ինչ ուղիղ նայելով չէ։ Փոքր երկիր ենք, ու համեմատած այլ երկրների հետ շատ հարցերում չենք կարողանում մրցակցել։ Դա միայն բռնցքամարտին չէ վերաբերում, այլ շատ ու շատ այլ ոլորտների»,- Թորոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3986 | 0
Facebook