Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այս հաջողությունն իմ և մարզիչների համատեղ աշխատանքի արդյունքն է». Հովհաննես Բաչկով

13:10, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Այս հաջողությունն իմ և մարզիչների համատեղ աշխատանքի արդյունքն է». Հովհաննես Բաչկով

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է 1 ոսկե մեդալով։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին Եվրոպայի նորընծա չեմպիոն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ամփոփեց իր մրցելույթը։

«Ինքս էլ դեռ չեմ գիտակցում, թե ինչ եմ արել։ Վաղուց ձգտում էի հաղթանակի, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Այս հաջողությունն իմ և մարզիչների համատեղ աշխատանքի արդյունքն է»,- Բաչկովի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3590 | 0
Facebook