Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր կորուստները ոչ թե հայկական զինուժի ցածր մարտական պատրաստվածության, այլ իշխող վերնախավի քաղաքական անճարակության արդյունք են». Արման Մելիքյան

11:30, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Մեր կորուստները ոչ թե հայկական զինուժի ցածր մարտական պատրաստվածության, այլ իշխող վերնախավի քաղաքական անճարակության արդյունք են». Արման Մելիքյան

Շփման գծում տիրող իրավիճակը բանակցային սեղանի շուրջ տարիների ընթացքում ձևավորված իրավիճակի հայելային արդյունքն է: Ադրբեջանն առաջնագծում ագրեսիվ գործողություններ նախաձեռնելու և դրանք անպատիժ կերպով իրականացնելու ներկայիս «արտոնությունը» վաստակել է քաղաքական, դիվանագիտական ոլորտներում իրականացրած հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Հայկական կողմերի բանակցային մոտեցումների կիսատպռատության արդյունքում է, որ պաշտոնական Բաքուն կարողացել է մի շարք ազդեցիկ միջազգային հարթակները օգտագործել և Հայաստանի ճակատին ագրեսոր-պետության պիտակը փակցնել: Այժմ Ադրբեջանի յուրաքանչյուր ռազմական գործողություն բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ սեփական տարածքն ազատագրելու իրավունքով է արդարացվում: Մինչդեռ հայկական զինուժի կողմից հակահարվածները զսպվում են միջազգային այս կամ այն միջնորդի ջանքերով: Քաղաքական ասպարեզում ձեռք բերված այս արտոնության շնորհիվ հակառակորդը որոշակի առավելություն է ստացել նաև ռազմի դաշտում, քանի որ այստեղ հենց ինքն է որոշում, թե որտեղ, երբ և ինչ ուժերի կիրառմամբ է մեզ համար ցավալի կորուստներ պատճառող հերթական հարվածը հասցնելու: Կարելի է ասել, որ ճակատային գծում ունեցած մեր կորուստներն առավելապես ոչ թե հայկական զինուժի ցածր մարտական պատրաստվածության և տեխնիկական անօգնականության, այլ իշխող վերնախավի քաղաքական անճարակության արդյունք են: Եթե մեր քաղաքական պատասխանատուները չսթափվեն ու համարժեք պահվածք չորդեգրեն` ադրբեջանական կողմը կշարունակի իր անպատիժ հարձակումները և պարզ է, թե ով է անձնապես պատասխանատու լինելու մեր կողմից տրվելիք զոհերի համար:

«Մեր կորուստները ոչ թե հայկական զինուժի ցածր մարտական պատրաստվածության, այլ իշխող վերնախավի քաղաքական անճարակության արդյունք են». Արման Մելիքյան
«Մեր կորուստները ոչ թե հայկական զինուժի ցածր մարտական պատրաստվածության, այլ իշխող վերնախավի քաղաքական անճարակության արդյունք են». Արման Մելիքյան
6744 | 0
Facebook