Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը ներկայացնող արտիստը բալետային հեղինակավոր մրցույթում արժանացավ դիպլոմի

19:05, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Հայաստանը ներկայացնող արտիստը բալետային հեղինակավոր մրցույթում արժանացավ դիպլոմի

Մոսկվայի Մեծ թատրոնում անցկացված՝ Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային մրցույթում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Ռազմիկ Մարուքյանը երիտասարդների տարիքային խմբում որպես մենապարող արժանացավ դիպլոմի:
     Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային մրցույթը մերօրյա բալետային ստուգատեսների շարքում մեծ հեղինակություն է վայելում. տեղեկացնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժինը:
     Միջազգային մրցույթն այս տարի նվիրված էր անվանի պարուսույց, մրցույթի ժյուրիի նախագահ Յուրի Գրիգորովիչի 90-ամյա հոբելյանին:

Հայաստանը ներկայացնող արտիստը բալետային հեղինակավոր մրցույթում արժանացավ դիպլոմի
Հայաստանը ներկայացնող արտիստը բալետային հեղինակավոր մրցույթում արժանացավ դիպլոմի
4027 | 0
Facebook