Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլյան պատերազմում զոհված Սուրեն Արամյանի ընտանիքում տղա է ծնվել

11:05, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Ապրիլյան պատերազմում զոհված Սուրեն Արամյանի ընտանիքում տղա է ծնվել

Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Սուրեն Արամյանի ընտանիքում արու զավակ է ծնվել` Էդգարը:
     Ծնողները նրան չեն կոչել եղբոր անունով, ասում են՝ նա պետք է առողջ ու երկար ապրելով՝ պիտանի մարդ դառնա: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
     Հայրը` Արթուր Արամյանն ասում է, որ կինն ու փոքրիկն իրենց լավ են զգում: Դուրս են գրվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
     Էդգարը ծնվել է հունիսի 23-ին: Տղայի քաշը 2 կգ 460 գրամ է, հասակը` 48 սմ:

6803 | 0
Facebook