Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկու ոսկե, երկու արծաթե և տասը բրոնզե մեդալ՝ Եվրոպայի 3-րդ լիգայի առաջնությունից

01:20, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Երկու ոսկե, երկու արծաթե և տասը բրոնզե մեդալ՝ Եվրոպայի 3-րդ լիգայի առաջնությունից

Հունիսի 24-ից 25-ը Մալթայում կայացած աթլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալով: Եվրոպայի չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք): Երվանդ Մկրտչյանը նաև արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել 1500 մ և 3000 մ վազքում: Էլլադա Ալավերդյանը նույնպես արծաթե և բրոնզե մեդալ է նվաճել՝ 3000 մ խոչնդոտավազքում և 400 մ արգելավազքում: Բրոնզե մեդալ նվաճել են նաև Գայանե Չիլոյանը (200 մ վազք), Լիլիթ Հարությունյանը ( 800 մ և 1500 մ վազք), Յանա Աբրահամյանը (եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչյանը (400 մ և 800 մ վազք), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում): Մեր հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ տեղը:

5181 | 0
Facebook